Ինչու են չեխ լրագրողին արգելել, որպեսզի նա․․․

Հակամարտությունների, Եվրոպայում միգրացիայի հարցերով չեխ լրագրող Մարկետա Կուտիլովան թվիթերյան

իր էջում գրել է, որ ադրբեջանցի հրամատարն արգելել է իրենց մուտք գործել հայկական Դադիվանք վանական համալիր։ «Ադրբեջանցի հրամանատարը մեզ արգելեց մուտք գործել Դադիվանք: Ռուսները խնդիր չունեին, բայց ադրբեջանցիները ցանկացած օտարերկրացու չեն ողջունում Դшդիվանքում, չնայած նրան, որ այն պետք է վերահսկվեր ռուսների կողմից…»,- գրել է չեխուհին։

Նշենք, որ կապիտուլյացիայի համաձայնագրի ստորագրումով Քարվաճառն Ադրբեջանին հանձնելուց հետո ՌԴ իշխանությունների ջանքերով համաձայնություն էր ձեռք բերվել, որ Դադիվանքը լինի ռուս խшղшղապահների վերահսկողության ներքո, և որ հայ հոգևորականները կարողանան այնտեղ պատարագ անել ու հերթապահություն իրականացնել։