Աստղագուշակ․ հունվարի 31

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Խուճապի մի մատնվեք: Ինչ-ինչ խնդիրներ այսօր կարող են ծագել, բայց դուք արագ ելք կգտնեք դժվարին իրավիճակից, կլուծեք բարդ խնդիրն ու հաջողության կհասնեք մի գործում, որի վրա մյուսները խաչ են քաշել: Ո՛չ անհաջողությունները, ո՛չ ճանապարհին խոչընդոտները չեն ստիպի ձեզ հրաժարվել մտածածից: Դուք կտեսնեք նպատակն ու կգնաք դեպի այն՝ չնկատելով

խոչընդոտները: Շուտով ձեզ կհետևեն ավելի քիչ վճռական մարդիկ: Նրանք հրաշալի օգնականներ կլինեն: Կարող եք ոչ մեծ գնումներ անել, այդ թվում՝ չծրագրված: Դուք հրաշալի կընտրեք իրեր, որոնք կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Չեն բացառվում նվերներն ու անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հաջող կդասավորվի: Կկարողանաք ավարտին հասցնել սկսածը, իսկ հետո իրագործել նոր մտահղացումները: Ստիպված կլինեք գլուխ հանել առանց համախոհների օգնության, բայց ձեզ շատ դուր կգա ինքնուրույն գործելը, զրույցների ու դատարկ վեճերի վրա ժամանակ չվատնելը: Ձեր հաջողությունները ուշադրություն կգրավեն, բայց բանը միայն դա չէ: Դուք դուր կգաք շրջապատողներին,

այդ իսկ պատճառով էլ նրանք կհետաքրքրվեն ձեզանով: Կարող եք ինչ-որ մեկի հետ ընկերանալ, սիրային տարվածություններն էլ չեն բացառվում: Դուք բաց չեք թողնի ֆինանսական գործերում կարգուկանոն հաստատելու հնարավորությունը՝ շահավետ գործարք կնքելու կամ մեծ եկամուտ խոստացող առաջարկն ընդունելու միջոցով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ հանգիստ ու հաճելի օր է սպասվում: Այն լավ նորություններ ու հին ծանոթներից լուրեր կբերի. դրանց կհետևեն առաջարկները, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա: Դժվարությունների դեպքում լսեք ինտուիցիայի հուշումները: Այն կօգնի ստանալ այն, ինչին վաղուց էիք ձգտում:

Կարող եք շատ գործերում հաջողության հասնել, ինչպես նաև օգնել բարդ իրավիճակում հայտնված ծանոթներին: Ուշադրություն դարձրեք սիրելի մարդուն, քանի որ նա ձեր կարծիքը սովորականից շատ կունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրն անհանգիստ, հետաքրքիր և անակնկալներով լի կլինի: Չի բացառվում՝ ստիպված լինեք կտրուկ փոխել ծրագրերը: Դա ձեզ չի վշտացնի, հակառակը՝ դուք ձեզ ավելի ինքնավստահ և ազատ կզգաք: Նոր առաջադրանքներ կհայտնվեն, որոնց լուծմանը մեծ ոգևորությամբ կանցնեք:

Համարձակ և ինքնատիպ գաղափարների պակաս չի լինի: Աշխատեք դրանք քննադատորեն գնահատել, հույս դրեք առողջ բանականության ու կենսափորձի վրա: Օգտակար կլինի հին ընկերների հետ խորհրդակցելը: Նրանք հաճախ կնկատեն այն, ինչի վրա դուք ուշադրություն չեք դարձրել և պիտանի խորհուրդներ կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաջող օր է: Հնարավորություն կունենաք իրագործել հին ծրագրերը, կյանքի կոչել այն գաղափարները, որոնք անսպասելի կծնվեն ձեր մտքում: Ճիշտ է, ստիպված եք լինելու արագ գործել, բայց դա ձեզ չի վշտացնի, քանի որ վստահ կլինեք ձեր նախաձեռնությունների հաջողության վրա:

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր ծանոթություններ կբերի: Նոր հարաբերությունները կարող են գործնական կամ սիրային բնույթ ստանալ. այստեղ ամեն ինչ կախված կլինի ձեր ցանկությունից: Այդ հատվածում շատ Առյուծների համար օգտակար կլինի պայմանները փոխելը, նոր վայրերում լինելը, առօրյա գործերից շեղվելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Գործեր շատ կլինեն: Կնյարդայնացնի այն, որ դրանք լրիվ անսպասելի կառաջանան, այդ իսկ պատճառով դժվար կլինի ինչ-որ բան ծրագրելը: Հին խոստումները պահելու համար շատ պիտի ջանաք: Դուք գլուխ կհանեք այնտեղ, որտեղ հնարամտության և երևակայության կարիք կլինի: Ինտուիցիան կհուշի՝ ինչ և երբ է պետք անել, այդ իսկ պատճառով ձեր ջանքերը երբեք զուր չեն անցնի:

Հավանական են հաճելի ընտանեկան իրադարձություններ, լավ նորություններ՝ կապված մտերիմներից մեկի հետ: Եթե ուզենաք հյուրեր կանչել, մի զրկեք ձեզ այդ հաճույքից. բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Անհանգիստ ու հետաքրքիր օր է: Դուք սուր կարձագանքեք այն ամենին, ինչ տեղի կունենա ձեր շուրջը, երբեմն սրտին մոտ կընդունեք պատահարներն ու իրադարձությունները, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Լավ նորությունն այն է, որ այդ ամենը ձեզ փորձ կտա, որը հետո անպայման պետք կգա:

Երեկոյի համար ոչ մի հոգնեցնող ու բարդ բան մի ծրագրեք: Այդ հատվածը հրաշալի է հանգստի կամ հաճելի զբաղմունքների համար, որոնց համար ժամանակ չէր մնում: Կարող եք գնումներ անել. դուք անսխալ հրաշալի իրեր կընտրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հազիվ թե կարողանաք կարևոր հաղթանակներ տոնել: Բայց եթե դուք ջանքեր գործադրեք, կհասնեք ձեր ուզածին: Հաջողությունը երբեմն կժպտա ձեր մրցակիցներին: Նրանց հաղթել կարելի է, եթե դիմեք խորամանկության կամ օգտվեք անսովոր մեթոդից: Ավելորդ չի լինի ընկերներին օգնության դիմելը, նրանց աջակցությունը տեղին կլինի:

Ցանկալի չէ միայնակ ֆինանսական հարցերը լուծելը: Այնտեղ, որտեղ խոսքը գումարին վերաբերի, արժե խորհրդակցել մի մարդու հետ, որի փորձին վստահում եք: Մի շտապեք համաձայնել ամենագրավիչ առաջարկներին, քանի դեռ ավելի շատ ինֆորմացիա չեք հավաքել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Չարժե խոշոր ծրագրեր կառուցել և հույս դնել գլխապտույտ հաղթանակների վրա: Օրն ավելի հարմար է առօրյա գործերով հանգիստ զբաղվելու, ձեզ աջակցող և ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում մտերիմների հետ հարաբերությունները. կոնֆլիկտներից ու վեճերից կկարողանաք խուսափել, եթե խաղաղասիրաբար տրամադրվեք: Հատկապես կարևոր կլինի օրվա երկրորդ կեսը: Այն հարմար է լուրջ հարցերը քննարկելու համար: Մի լուծում կգտնեք, որը բոլորին դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հանգիստ ու հարթ կդասավորվի: Այն հարմար է ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Դա ավելի հեշտ կլինի, քան մտածում էիք: Անհանգստանալու, հուզվելու պատճառ չկա, բայց փայլուն արդյունքների հասնելու հնարավորություն էլ հազիվ թե ընձեռվի: Կարևոր հարցերի լուծումը լավ է հետաձգեք:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Դուք վստահ կլինեք, որ բոլոր դեպքերում ձեզ կհասկանան ու կաջակցեն. հենց այդպես էլ կլինի: Հնարավորություն կունենաք ծանոթանալ ձեր հետաքրքրությունները և նախասիրությունները կիսող մարդկանց հետ: Հետո կընկերանաք նրանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի օր է: Այն հարմար է և՛ նոր գործերի, և՛ ավելի վաղ սկսած նախագծերն ավարտելու համար: Դուք իրավիճակը նրբորեն կզգաք, հեշտությամբ կկռահեք տարօրինակ ու ոչ միանշանակ իրադարձությունների իրական պատճառը, կյուրացնեք ուրիշների գաղափարները, ճիշտ կգնահատեք դրանց ուժեղ ու թույլ կողմերը: Շատերը կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով, քանի որ կվստահեն ձեր գիտելիքներին ու առողջ բանականությանը:

Հնարավոր են նոր սիրային տարվածություններ: Չի բացառվում՝ առաջին հայացքից սիրահարվեք: Վառ հույզերը ոգեշնչվածության աղբյուր կդառնան, անմիջապես կնկատեք, որ կյանքը նոր գույներով է ներկվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաճելի օր է: Գործերում կարգուկանոն կհաստատեք, բարենպաստ կավարտեք նախագծերը, որոնց վրա երկար ժամանակ աշխատել եք, լավ ժամանակ կանցկացնեք ընկերների շրջանում: Դուք հեշտությամբ կշահեք նոր ծանոթների համակրանքը, բայց ամեն անգամ չեք կարողանա արագ ճիշտ կարծիք կազմել նրանց մասին: Այդ իսկ պատճառով մի շտապեք կիսվել ձեր գաղտնիքներով կամ ինչ-որ կարևոր բանի մասին նրանց հետ, որոնց կյանքում առաջին անգամ եք տեսնում:

Ուշադրություն դարձրեք ընտանիքի անդամներին: Այսօր նրանց համար կարևոր կլինեն օգնությունն ու աջակցությունը: Օգտակար կլինի ընդհանուր գործերը քննարկելը: Արագ կպարզվի, թե ինչպես պետք է գլուխ հանեք դրանցից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: