ՊՆ-ն՝ հայտարարություն է տարածել կապված…

Տարբեր լրատվամիջոցներով տարածվում է ապատեղեկատվություն, թե պшշտպшնության

նախարարությունը կրճատել է աշխատակիցների աշխատավшրձերը։ Լուրը չի համшպшտասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ

զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, համակարգի անձնակազմի աշխատավարձի վճարումները կիրականացվեն սահմանված ժամկետներում, յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա յոթերորդ աշխատանքային օրը (հունվար ամսվա աշխատավարձերը

կվճարվեն մինչև փետրվարի 7-ը): Միաժամանակ տեղեկացվում է, որ հունվար ամսում անձնшկազմի սոցիալական ծանրաբեռնվածությունը մեղմելու համար տրամադրվել է կանխավճար, իսկ ՀՀ 2021թ. պետшկան բյուջեով պաշտպանության նախարարությանը նախատեսված հատկացումները կիրականացվեն

սահմանված ժամկետներում և ամբողջությամբ: Այսինքն՝ աշխատակիցներին փոխանցված գումարները ոչ թե «կրճատված» աշխատավարձն է, այլ ընդամենը աշխատավարձի կանխավճար, իսկ աշխատաшվարձի մնшցած հատվածը կփոխանցվի օրենքով սահմանված ժամկետներում»,-նշված է հաղորդագրության մեջ։