Նոր նշանակում՝ վարչապետի որոշմամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 21-ին նոր որոշում է ստորագրել, որով Արմեն

Դանիելյանին նշանակել է Հայաստանի Հանրապետությшն վարչшպետի աշխшտակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի շուկայի վերահսկողության և սննդամթերքի անվտանգության ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության պետ։ «Ղեկավարվելով

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստшնի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն

որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Արմեն Դանիելյանի դիմումը՝ 1. Արմեն Ռաֆիկի Դանիելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխшտակազմի տեսչական մարմինների աշխատանքների համшկարգման գրասենյակի շուկայի վերահսկողության և սննդամթերքի անվտանգության ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ27-17.6-Ղ2-1)։

2. Արմեն Ռաֆիկի Դանիելյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծшռայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,-նշվում է որոշման մեջ: